ՊՆ․ Եվս երկու զոհ ունենք

Հակառակորդի արձակած կրակից ևս երկու զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի ծառայությունը։

«Մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հակառակորդի կրակոցների զոհ են դարձել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: