2020-07-16 09:48
Լրատվական գործակալություններ
0
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը Հայաստանին և Ադրբեջանին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել
Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը (S&D) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման` հիմնվելով ԵԱՀԿ 2009 թվականի Հիմնարար սկզբունքների վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և հավասար իրավունքներ ու ժողովուրդների ինքնորոշում»,- ասված է Twitter-ում խմբակցության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը։