Մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուրում

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանին հուղարկավորում են Եռաբլուր պանթեոնում։

Հուղարկավորությանը ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այլ պաշտոնյաներ և պատգամավորներ։

Նրա հուղարկավորությունը կատարվում է զինվորական կարգով։

Հակառակորդի կրակոցներից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզի Բազում համայնքից էր։ Նա ամուսնացած էր, ուներ 2 որդի։

Փաշինյանն ու Տոնոյանը մոտեցան Համբարձումյանի ծնողներին ու կնոջը, իրենց ցավակցությունը հայտնեցին, տեղեկացնում է Sputnik Armenia։