Ջեյհուն Բայրամովը դարձավ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ջեյհուն Բայրամովին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար նշանակելու մասին, հայտնում է «ԱզերՏԱջը»:

Պետության ղեկավարի այլ հրամանագրով Ջեյհուն Բայրամովն ազատվել է կրթության նախարարի պաշտոնից:

Էլմար Մամեդյարովի պաշտոնանկության մասին լուրերը պտտվում էին արդեն երկար ժամանակ: Առաջին ծիծեռնակն էին արտասահմանում Մամեդյարովների ընտանիքի ունեցվածքի մասին բազմաթիվ հրապարակումները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա «շշպռումներից» հետո Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ այլևս կասկած չկար, տեղեկացնում է News.am-ը: