Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։

 

Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։

Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ փորձել են Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում կազմակերպել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին, այնինչ առաջարկն ընդամենը 4 հոգի է ստորագրել՝ մոտ 150-ից և ձախողվել է։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։ Նախ՝ ոստիկանների թիվը շատ փոքր է եղել, և ադրբեջանցիները ագրեսիվ պահվածքն են դրսևորել հայերի նկատմամբ, փորձել են ծեծկռտուք սադրել։ Հայ համայնքի ներկայացուցիչների պահանջով ոստիկանների թիվն ավելացել է և կարողացել են սանձել ադրբեջանցի ամբոխին, տեղեկացնում է News.am-ը: