ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է Թուրքիայի՝ ադրբեջանական բանակին աջակցելու պատրաստակամության մասին լուրերը
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը, կիրակի Իջևանում կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին՝ մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որ Թուրքիան հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ֆոնին պատրաստվում է սիրիացի գրոհայինների ուղարկել ադրբեջանական բանակին աջակցելու համար:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հնարավոր է սիրիական ընդդիմության զինված խմբավորումների գրոհայիններ ուղարկվեն թուրքական զինվորականների կողմից ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով:
«Ադրբեջանական մամուլում, կարծես, այն նույնիսկ պաշտոնապես հերքվել է, բայց դա էական չէ», - ասաց նա:
Հովհաննիսյանը շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի սահմանների անվտանգությունը ՝ անկախ նրանից, թե թշնամին թուրք գրոհայիններ են, իսլամական ծայրահեղականներ, թե Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: