Արծրուն Հովհաննիսյան. Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա

Տավուշի մարզում վնասվածք ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա չկա: Այս մասին այսօր` հուլիսի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ միջին և միջինից բարձր վիճակում գտնվող զինծառաողների առողջական վիճակում դրական դինամիկա կա:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական ԱԹՍ խոցելու հետ կապված հարցին, նա ասաց, որ հայկական որևէ ԱԹՍ չի խոցվել:

Պատասխանելով լրատվամիջոներից մեկի հարցին, որ Ադրբեջանը պատրաստվում է սիրիական ընդդիմության զինյալներ ուղարկել հայերի դեմ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մեր ԶՈւ-ն պատրաստ է սահմանների ապահովմանը` անկախ նրանից, թե նրանք թուրք զինյալներ են, մահմեդական ծայրահեղականներ, թե ադրբեջանական ԶՈւ զինծառայողներ են, տեղեկացնում է News.am: