«Արցախը մերն է». հայերի ակցիան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության դիմաց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հուլիսի 19-ին, մեծ թվով հայեր են հավաքվել, որոնք իրենց բողոքն են հայտնում ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

 

Հավաքվածներն իրենց հետ բերել են Հայաստանի դրոշներ և պաստառներ, նրանք երգեցին ՀՀ հիմնը: Ակցիայի մասնակիցները վանկարկում են` «Արցախը մերն է»:

Ադրբեջանական դեսպանատան դիմաց մեծ թվով ոստիկանական մեքենաներ են կանգնած, ոստիկաններն էլ հսկում են ակցիան:

Նշենք, որ աշխարհի տարբեր երկրներում հայ համայնքի ներկայացուցիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ադրբեջանական դեսպանատների դիմաց: Այսօր նման ակցիա է տեղի ունեցել նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության դիմաց, տեղեկացնում է News.am: