2020-07-21 09:06
Լրատվական գործակալություններ
0
Վալերի Բուայեն նամակ է հղել Ֆրանսիայի նախագահին
Ֆրանսիացի խորհրդարանական Վալերի Բուայեն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների վերսկսումից հետո ես գրել եմ հանրապետության նախագահին: Ես նաև դատապարտում եմ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանի նախագահին, ինչը սպառնում է կովկասյան տարածաշրջանում խաղաղ գործընթացին:
Մենք Ֆրանսիային և Եվրամիությանը խնդրում ենք հաստատել հակամարտության վերջնական կարգավորման հասնելու հրատապ անհրաժեշտությունը»,- Facebook-ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է News.am-ը։