«Հրապարակ». ՊԵՏԱԿԱՆ ԱՅՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՇՌԱՅԼՈՐԵՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ԲՅՈՒՋԵՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում սահմանային և կորոնավիրուսով պայմանավորված պատերազմական վիճակ է, պետական այրերը շարունակում են շռայլորեն օգտագործել բյուջեն։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը հուլիսի 13-ին քաղաքապետարանի 122 աշխատակիցների և բոլոր 12 վարչական շրջանների ղեկավարներին պարգևատրել էր շուրջ 120 հազար դոլարի չափով, երկու օր անց՝ հուլիսի 15-ին, 1 միլիոն 800 հազար դրամի չափով պարգևատրել է 2 օր առաջ 480 հազար դրամի չափով պարգևատրված իր տեղակալին՝ Հայկ Սարգսյանին։ Այսինքն՝ շուրջ 4 հազար 700 դոլարին համարժեք դրամ է ստացել մեկ անձ, ով հուլիսի 15-ին պաշտոնապես ազատվել է փոխքաղաքապետի պաշտոնից»:

Aysor.am