439 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 35 693

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 439–ով և դարձել 35 693։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 10 032 մարդ, կատարվել է 149 898 թեստավորում, առողջացել են վարակվածներից 24 766–ը։ Գրանցվել է մահվան 678 (+16) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 217 է (+2)։

Հուլիսի 21-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 35 254 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։