ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Արցախին ֆինանսական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ փոփոխությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Արցախին ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ փոփոխությունը, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Փոփոխությունն օգնություն է նախատեսում Արցախին 14 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ HALO Trust-ի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար:

Միացյալ Նահանգները ֆինանսավորում են մարդասիրական ծրագրերն Արցախում 1998 թվականից: Արցախին օգնությունը վաղուց հարձակումների է արժանանում Ադրբեջանի ռեժիմի կողմից: Տասնյակ հազարավոր փաստաբաններ կապ են հաստատել Կոնգրեսի հետ, որպեսզի ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ականազերծման հարցում ANCA-ի առցանց պորտալների միջոցով շարունակվի, տեղեկացնում է News.am-ը: