Բողոքի ցույց կառավարության շենքի առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարեած՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր՝ նոյեմբերի 14-ին, բողոքի ցույց են անցկացնում կառավարության առջև:

Կառավարությունում այսօր հերթական նիստն է կայանալու:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս օրը նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» կարգախոսով, որտեղից երթով շարժվել էին դեպի նախարարությունների շենք և անժամկետ շուրջօրյա նստացույց սկսել: Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային: Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երևանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է, տեղեկացնում է News.am:

 

 

Основная тема:
Теги: