ՌՀՄ-ն հայտարարություն է տարածել. Ալիևը ցանկանում է Ռուսաստանը վերածել Սումգայիթի

Անցած գիշեր Մոսկվայում ավելի քան 50 ադրբեջանցի է ձերբակալվել, ովքեր մասնակցել են հայերի ծեծին: Այս մասին նշվում է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

«Իլհամ Ալիևը և Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի: Նրանց ձեռքի տակ գտնվող ավազակները գիշերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: (Ընդ որում, նրանք ծեծել են նաև մի ադրբեջանցու՝ շփոթելով հայի հետ):

Մոսկվայում ոստիկանությունը ավելի քան 50 ադրբեջանցի հանցագործի է ձերբակալել (տեսանյութում), ովքեր մասնակցել են հայերի ծեծին:

Նրանց մեղադրանք է առաջադրվելու խուլիգանության և էթնիկն եկրպառակության հրահրման մեջ:

Հարգելի հայրենակիցներ, ՌՀՄ-ն կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ և կհետևի հետաքննության ընթացքին: Մենք պահանջում ենք, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն հրահրողները, այլև այս հանցագործությունների «ոգեշնչողները»:

Խնդրում ենք ձեզ այս օրերին զգոն լինել և միևնույն ժամանակ չտրվել սադրանքներին:

Ադրբեջանցիների վայրագությունների և նրանց կողմից կազմակերպված ջարդերի մասին տեղեկատվություն է ստացվում աշխարհի այլ երկրներից», տեղեկացնում է News.am-ը: