Փաշինյան․ Ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից

Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից ցածր են: Սա շատ կարևոր նորություն է: Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև համաշխարհային կանխատեսմամբ՝ աշնան հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ, կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ»,- ասաց Փաշինյանը: