Որքան գումար է ծախսվել COVID-19-ի դեմ պայքարում

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է տրամադրել 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով, տեղեկացնում է Newsarmenia.am:

«Աղյուսակում ներաառված է բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից»,- ասվում է նախարարության Facebook-յան էջում կատարված գրառման մեջ։

Նշվում է, որ պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր` 1,443,504,690

Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում` 651,968,363

Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր` 389,675,775

Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն` 669,323,500

Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն` 828,074,847

Բժշկական սարքավորումներով հագեցվածություն` 1,066,518,894

Բժշկական կենտրոնների վերանորոգում` 618,851,437

Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ` 140,610,307

Հանրագումար` 5,808,527,812։