Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանում կանցկացվեն լայնածավալ զորավարժություններ՝ թուրք զինվորականների մասնակցությամբ, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունները ցամաքային զորքերի մասնակցությամբ կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում՝ օգոստոսի 1-5-ը:

Ռազմական ավիացիան ներգրավվելու է հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվող զորավարժություններին:

Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են անձնակազմ, զրահատեխնիկա, հրետանային սարքեր և ականանետեր, նաև երկու երկրների զինված ուժերի ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության համակարգեր, տեղեկացնում է Aysor.am: