Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

 



Նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։ Այս պահին դատարանը քննարկում է Յուրի Խաչատուրովի թարգմանչուհուն փոխելու հարցը։

Հիշեցնենք, որ գործը դեռևս դատաքննության փուլ չի հասել։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։ Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը: