Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի շարք հեռուստաընկերություններին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջից։

«Հենց նոր ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններին։ Լրագրողները ստացել են նախագահի մեկնաբանություններն օրվա ամենաարդիական թեմաների մասին։ Հարցազրույցը կհեռարձակվի այսօր երեկոյան»,- ասված է էջում տեղադրված գրառման մեջ։

Հարցազրույցը կհեռարձակվի այսօր, 21։00՝ «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների եթերով, տեղեկացնում է News.am: