259 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 38 196

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 259–ով և դարձել 38 196։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 8877 մարդ, կատարվել է 161754 (+1374) թեստավորում, առողջացել են վարակվածներից 28 366–ը (+542)։ Գրանցվել է մահվան 728 (+5) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը վերջին օրն անփոփոխ է մնացել` 225։

Հուլիսի 29-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 37 937 էր, տեղեկացնում է Sputnik Armenia: