Աշնան սկզբին հայկական գնացքները Փոթի և Բաթումի չեն մեկնի

Սեպտեմբերի 1-16-ը երկաթգիծը չի գործի, այսինքն` Հայաստանից գնացքները չեն կարողանա հասնել Փոթիի և Բաթումիի նավահանգիստներ։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից։

Խնդիրն այն է, որ Թբիլիսիում երկաթուղային կամրջի շինարարություն է իրականացվում, որի կսկսի գործել սեպտեմբերի 16-ից հետո միայն։

ՀԿԵ–ից հայտնեցին նաև, որ այս ընթացքում երկու երկրներ տեղափոխվող բեռները կկուտակվեն նավահանգիստներում, և երկաթգիծը բացվելուց հետո դրանք Հայաստան և Վրաստան կհասնեն։

Հիշեցնենք, որ երկաթուղով են Հայաստան ներկրվում դիզվառելիք, պարենային և կենցաղային ապրանքներ, իսկ Հայաստանից Վրաստան է տեղափոխվում հանքանյութ և ոչ միայն։