Թուրք պրոֆեսորը ներկայացրել է Հալեպում պատսպարված հայերի պատմություններով իր գիրքը

Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը տպագրել է թուրք պրոֆեսոր Այհան Աքթարի «Հայի տանը ողբ էր ընկել» գիրքը։

Թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր Այհան Աքթարն իր գրքում ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված և Հալեպում պատսպարված հայերի կյանքից հատվածներ, պատմություններ, որոնք ցույց են տալիս փրկիվածների տառապանքներն ու ողբը։

Թուրք պրոֆեսոր Այհան Աքթարը 1915–ը թե բռնագաղթ թե Ցեղասպանություն է համարում, տեղեկացնում է News.am-ը։