Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութում

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից, հայտնում է Imlebanon-ը:

Նշենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով վնասվել են բազմաթիվ շենքեր: Հաղորդվում է տների փլուզման և բազմաթիվ վիրավորների մասին: Լրատվամիջոցները հայտնում են առնվազն 10 զոհի մասին, սակայն դեռևս պաշտոնական տվյալներ չկան, տեղեկացնում է News.am: