Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի.

Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվելու է ևս մեկ ամսով, որը կլինի վերջին երկարաձգումը։ Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկաձգելու։ Էական փոփոխություններ են լինելու սահմանված արգելքների հետ կապված։ Մասնավորապես, վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հնարավորությունների հարցը, վերանայվելու են ապրանքների արտահանման որոշակի սահմանափակումներ, վերանայվելու են հանրահավաքներ և հանրային միջոցառումներ անցկացնելու հարցերը»,-ասաց Ավինյանը։

Պարետի փոխանցմամբ՝ եթե կորոնավիրուսով պայմանավորված բարելավման միտումը պահպանվի, ապա օգոստոսի 12-ին կվերանայվեն սահմանափակումները, տեղեկացնում է Panorama.am: