Հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», տեղափոխվել է Հայաստան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբն այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականԳոռ Աբրահամյանը։

«Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին, և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: