Հայաստանից հումանիտար աջակցության նպատակով 3 չվերթ կիրականացվի Լիբանան

Օգոստոսի 8-ի երեկոյան Երևանից տեղի կունենա առաջին թռիչքը Բեյրութ, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 12 տոննա հումանիտար աջակցություն կուղարկի Լիբանանի Հանրապետության կառավարությանը: Տեղեկությունը կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հաջորդ շաբաթվա ընթացքում կիրականացվի հումանիտար աջակցության ես 2 թռիչք»,-ասել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ Բեյրութ կմեկնի նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա, ևս հարյուր հայեր վնասվածքներ են ստացել։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում սուգ է հայտարարվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: