200 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 40185

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 200-ով և դարձել 40185։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 մարդ, կատարվել է 174438 (+1444) թեստավորում, առողջացել են վարակվածներից 32395-ը (+387)։ Գրանցվել է մահվան 785 (+8) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը մնացել է նույնը (228)։

Օգոստոսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 39 985 էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։