Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան

Արցախից օգնության խմբաքանակ է ուղարկվել Լիբանան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը։ Օդանավում դեղորայք և բժշկական տաբեր պարագաներ են։ Տուփերի վրա գրված է «Արցախի ժողովրդից Լիբանանին» և պատկերված են Արցախի ու Լիբանանի դրոշները։

Հումանիտար օգնությամբ բեռնված օդանավի մասին գրառում է արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սակայն, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը և հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,- գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։