Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա. կաթողիկոսի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ: Տեղեկությունը հայտնում են Կիլիկիո կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից։ Վարչապետը հետաքրքրվել է Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակով, մասնավորապես լիբանանահայության առաջ ծառացած խնդիրներով: Անդրադարձ է արվել նաև Հայաստանի կողմից ուղակված օժանդակությանը թե՛ Լիբանանի և թե՛ հայ համայնքին:

Վեհափառ Հայրապետը վարչապետին ընդհանուր տեղեկություններ է հաղորդել Լիբանանի հայ համայնքին կրած վնասների մասին: Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Հայաստանին ցուցաբերած գործնական օժանդակության նկատմամբ: Վարչապետն էլ հավելել է, որ Վեհափառ Հայրապետին հետ խորհրդակցությունները շարունակական կլինեն, որպեսզի Հայաստանի կողմից կատարվող օժանդակությունները նպատակային լինեն, տեղեկացնում է Sputnik Armenia: