Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներկրումը և վաճառքը կսահմանափակվի։ Տեղեկությունը հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի», - Facebook–ի իր էջում գրել է փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում, տեղեկացնում է Sputnik Armenia։