Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երևան չվերթները

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև չվերթները։ Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունն օգոստոսի 17-ից վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև չվերթները։

Ուկրաինայում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Օգոստոսի 12-ից վերացվել է օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան` 14-օրյա ինքնամեկուսացում անցնելու պայմանով (ինքնամեկուսացման ընթացքում կարելի է անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից):

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերությունը վերսկսում է թռիչքները Կիև-Երևան-Կիև երթուղիով սթօգոստոսի 17-ից:

Չվերթները նախատեսված են օգոստոսի 17-ին, 21-ին, 24-ին, 28-ին և 31-ին։

Ըստ ընկերության ներկայացուցչի, #COVID19-ի պատճառով չեղարկված թռիչքների տոմսերը կարող են փոխանակվել վերը նշված թռիչքների տոմսերով։

Այլ մանրամասնաերի համար կարող եք դիմել ավիաընկերությանը», տեղեկացնում է News.am-ը: