210 նոր դեպք. Վարակվածների թիվը հասել է 42 056-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 42 056։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5 748, կատարվել է 188 567 թեստավորում, առողջացել են վարակվածներից 35 226-ը։ Գրանցվել է մահվան 833 (+1) դեպք։ Այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է մեկով և հասել 249 (+4)։

Օգոստոսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 846 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։