Գերմանիան և Ֆրանսիան կպաշտպանեն միջազգային իրավունքի գերակայությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են, որ պաշտպանելու են եվրոպական ինքնիշխանությունը և միջազգային իրավունքի գերակայությունը Միջերկրական ծովի արևելքում:
Մակրոնը նշել է, որ երկու առաջնորդներն էլ կցանկանային ցուցադրել իրենց համերաշխությունը Հունաստանին և Կիպրոսին՝ շարունակելով բանակցությունները տարածաշրջանային լարվածության մեջ ներգրավված բոլոր կողմերի հետ:
Մակրոնը պնդում է, որպեսզի Բրյուսելն ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի Թուրքիայի հանդեպ, հատկապես՝ արևելյան Միջերկրածովում:
Այս ամիս, ավելի վաղ, Ֆրանսիան ուժեղացրել էր իր ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում՝ Աթենքի և Անկարայի միջև լարվածության պայմաններում՝ այն բանից հետո, երբ թուրքական սեյսմիկ հետազոտական Oruc Reis նավը ուղարկվել էր հունական արևելյան կղզիների մոտ գտնվող ջրեր:
Մերկելը նշել է ընդհանուր եվրոպական դիրքի կարևորությունը՝ Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակի հետ կապված լարվածության բազմակողմանի լուծման որոնման մեջ, տեղեկացնում է News.am-ը: