Վրաստանում միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի
Վրաստանի հյուսիս-արևելքում միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 17-ի, հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն, հաղորդում է Նովոստի Գրուզիա-ն։
Օգոստոսի 23-ի երեկոյան վթար է տեղի ունեցել Բիսո գյուղի մոտ: Ուղևորատար միկրոավտոբուսն ընկել է կիրճը գրեթե 80 մետր բարձրությունից:
Փրկարարներին հաջողվել է ավտոբուսից դուրս բերել 3 տուժածների: Նրանց տեղափոխել են անվտանգ վայր, նրանցից մեկին հոսպիտալացրել են: Նրանց վիճակը գնահատվում է ծնար: Շարունակվում են միկրոավտոբուսում գտնված այլ մարդկանց որոնողական աշխատանքները:
«Փրկարարական աշխատանքներն անցկացվում են անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ: Փրկարարական խմբերը շարունակում են օպերացիան անդադար ռեժիմով՝ չնայած բարդ ռելիեֆին և մետեորոլոգիական պայմաններին»,-հայտնել են ՆԳՆ-ում:
Վթարի պատճառները հայտնի չեն:
Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածով, տեղեկացնում է News.am-ը: