ՔՊ–ն նիստ է հրավիրել

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօր նիստ է հրավիրել, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ ուշանում է նիստից։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ վստահեցրեց, որ նիստի օրակարգը դեռ հայտնի չէ։

Դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ այսօր քննարկվելու է ՍԴ դատավորի նոր թեկնածության հարցը, Մակունցը պատասխանեց` օրակարգը կձևավորվի տեղում։

«Վարչապետի հետ հերթական հանդիպումն է լինելու։ Ամեն ամիս նման հանդիպում ենք ունենում»,–ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia: