ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակն արձագանքել է մոլորված հայ սպայի որոնման մասին հարցին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին:

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից հաստատում ստանալն ընթացակարգային անհրաժեշտություն է, որից հետո միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կարող է անցնել ընթացակարգով նախատեսված այլ գործողությունների իրականացմանը: