111 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 42 936

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111-ով և դարձել 42 936։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5343 մարդ, կատարվել է 196 873 թեստ, առողջացել են վարակվածներից 36475-ը։ Գրանցվել է մահվան 858 (+4) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է չորսով և հասել 260-ի։

Օգոստոսի 24-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 33-ով և դարձել 42 825, տեղեկացնում է Sputnik Armenia։