203 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 43 270

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 203-ով և դարձել 43 270։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 մարդ, կատարվել է 200 507 թեստավորում, առողջացել են վարակվածներից 36 988-ը։ Գրանցվել է մահվան 864 (+3) դեպք։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով և հասել 265-ի։

Օգոստոսի 26-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 43 067 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։