Սամվել Մարտիրոսյան․ «Ֆեյսբուք»-ը ներքին խնդիր ունի

Շատերի մոտ այս պահին «Ֆեյսբուք»-ի էջերի նյութերը բոլորը այս նկարով են գալիս։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Սա ձեզանից չէ, դուք հարձակման չեք ենթարկվել, չեք վարակվել, դիմակը չհագնելուց չէ, ախտահանվել պետք չէ։ «Ֆեյսբուք»-ի ներքին խնդիր է։ Կարող է զուտ տեխնիկական, օրինակ՝ քեշավորման համակարգն է թռել։

Կամ, իսկապես, հաքերների գործն է։ Բայց մենք անելիք չունենք, պետք է նստենք թախթին, սպասենք էն անտերին»,- գրել է Մարտիրոսյանը, տեղեկացնում է ArmTimes.com: