2020-09-09 15:10
Լրատվական գործակալություններ
0
Ալկոհոլային թունավորումից մահվան մեկ նոր դեպք է գրանցվել
Ալկոհոլային թունավորումից վերջին մեկ օրում մահվան ևս մեկ նոր դեպք է արձանագրվել։ Այս մասին News.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնալ Ալինա Նիկողոսյանը։
Հիվանդանոցում այս պահին բուժում է ստանում 5 քաղաքացի, թունավորման նոր դեպքեր չեն գրանցվել։
Այսպիսով, ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը հասավ 18-ի։
Արձանագրվել էր թունավորման ընդհանուր 46 դեպք, որոնցից 29-ը Արմավիրի մարզում, 7-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզում։ Բոլոր քաղաքացիները թունավորվել էին մեթիլ սպիրտից։
Սպիրտը վերավաճառած, դրանից օղի ստացած երեք տղամարդ կալանավորված է, երկուսը Արմավիրի բնակիչ են։