«Ոչ վարկային թալանին». կառավարության դիմաց բողոքի ակցիա է

«Ոչ վարկային թալանին». կառավարության դիմաց այս պահանջով հավաքվել են մի խումբ ցուցարարներ: Նրանք տեղեկացրեցին, որ սպասելու են այնքան, մինչև կարողանան հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ցուցարարների խոսքով՝ տարբեր անձանց հետ են հանդիպել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել:

«Հարցը ապաքաղաքական է ու հասարակ մարդու շահերից է բխում: Խնդիրն անտարբերության մատնելը կդիտվի որպես ժողովրդի հանդեպ արհամարհանք: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իրեն հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը», - հայտարարվեց ակցիայի ժամանակ, տեղեկացնում է Aysor.am։