ԱՐԴՇԻՆԲԱՆԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է VISA ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԱՌՈ՛ՂՋ ԵՂԵՔ» ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Ակցիան տեղի է ունեցել 2020թ. հունիսի 10-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում և մեծ հետաքրքրություն է առաջացրել Արդշինբանկի քարտապանների շրջանում: Մրցանակները առողջության ապահովագրություն և բժշկական ծառայություններից օգտվելու վկայագրեր էին:

Ակցիայի հիմնական նպատակն էր խրախուսել բանկի հաճախորդներին կատարել գնումներ անկանխիկ եղանակով, ինչը համաճարակի դեմ պայքարի պայմաններում դարձել է կենսական անհրաժեշտություն: Ակցիային մասնակցել են Արդշինբանկի շուրջ 15,000 քարտապաններ, որոնց կողմից իրականացվել են շուրջ 100,000 անկանխիկ գործարք՝ ակցիայի պայմաններին համապատասխան: Հիշեցնենք, որ ակցիայի կանոններով Արդշինբանկի VISA քարտերով ամենամեծ քանակությամբ 2000 դրամ և ավել գումարով անկանխիկ գործարքներ կատարած 10 հաճախորդները ստանում են տարեկան առողջության ապահովագրության վկայագրեր: Կախված զբաղեցրած մրցանակային տեղից, ապահովագրական գումարը մեծանում է և կազմում է 3 մլն դրամից մինչև 8մլն դրամ առաջին տեղի համար: Ապահովագրական փաթեթը ներառում է ամբուլատոր և ստացիոնար բուժում, վիրաբուժական վիրահատություններ, դեղորայքի ձեռքբերում և այլն: Այն դեպքում, եթե հաղթողն արդեն իսկ ապահովագրված է, ապա առողջության ապահովագրությունը հնարավոր կլինի փոխանցել նրա ընտանիքի անդամին՝ կնոջը, ամուսնուն կամ երեխային:

Բացի այդ, ակցիայի 50 մասնակիցները, ովքեր իրենց Վիզա քարտերով առաջին անգամ էին իրականացնում անկանխիկ գործարքներ և ակցիայի ընթացքում կատարել են ամենաշատ քանակով 50,000 դրամ և ավել գումարի չափով անկանխիկ գործարքները, կստանան 20,000 դրամի ցանկացած բժշկական ծառայությունից օգտվելու վկայագրեր:

«Մենք գոհ ենք ակցիայի արդյունքներից: Արդյունքներն ամփոփվել են և հաղթած հաճախորդների հետ կապ է հաստատվել՝ նրանց շնորհավորական նամակներ և մրցանակային վկայագրերն ուղարկելու համար: Ակցիայի 1-ին հաղթողը կստանա առողջության ապահովագրություն մեկ տարի ժամետով, որով կարող է հատուցվել մինչև 8մլն ՀՀ դրամի մատուցված բժշկական ծառայությունների դիմաց, 2-րդ և 3-րդ տեղերի համար յուրաքանչյուր մինչև 5 մլն դրամի, 4-րդ, 5-րդ և 6-րդ տեղեր զբաղեցրած քարտապանների դեպքում մինչև 4 մլն դրամի, և, վերջապես, մնացած 4 մասնակիցների ապահովագրական պոլիսներով նախատեսած են մինչև 3 մլն դրամ հատուցման գումար: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանցից, ովքեր մասնակցել են ակցիային և աջակցել երկրում անկանխիկ վճարումների համակարգ զարգացնելու մեր ձգտմանը» - իրադարձությունը մեկնաբանել է Արդշինբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը:

Основная тема:
Теги: