239 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 46 910

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 239–ով և դարձել 46 910։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3330 մարդ, կատարվել է 255 927 թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 369–ը։ Գրանցվել է մահվան 926 դեպք (+1)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածներների թիվն ավելացել է 2–ով և դարձել 285։