ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 21-ին, ժամը 02։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի տարեց բնակիչն օգնություն է կանչում օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները բացել են շտապօգնության կարիք ունեցող քաղաքացու բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակի հատակին, հայտնաբերել Սիրանուշ Հ-ին (ծնված 1933 թ), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Основная тема:
Теги: