Աղասի ԵՆՈՔՅԱՆ. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԼՈԲԲԻՍՏ Է ՎԱՐՁԵԼ 97-ԱՄՅԱ ԲՈԲ ԴՈՈՒԼԻՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է, որ ՀՀ կառավարությունը հանրապետական 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Գրառումը՝ ստորև։

«Հայաստանի կառավարությունը Վաշինգտոնում 97-ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբբիստ։ Նման համաձայնագիր է կնքվել Վաշինգտոնւմ ՀՀ դեսպանության և ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Դոուլի միջև: Պայմանագրով նախատեսվում է, որ Դոուլը $10.000-ի դիմաց (մեկ ամսվա համար) օգնելու է Հայաստանին այս օրերին ԱՄՆ-ի հետ ընթացող «ռազմավարական երկխոսությունը» նախապատրաստվելու համար և ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հարաբերությունների բարելավման վերաբերյալ:

Ըստ մեր աղբյուրների, հայկական հարցերով Միացյալ Նահանգներում ավանդաբար զբաղվող կազմակերպությունները՝ Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) և Ամերիկայի հայկական համագումարը (AAA), այս որոշման մասին իմացել են մամուլից։

Դժվար է պատկերացնել նաև, որ նման խորհուրդ կարող էր տալ Վաշինգթոնում ՀՀ դեսպանատունը, ով լավ տեղյակ է, որ թեև հանրապետական Բոբ Դոուլը հայկական հարցերով միշտ ակտիվ է եղել, սակայն շուրջ 100-ամյա այս գործիչը վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից առաջացած տարիքի պատճառով նա ձեռնասալյակով է տեղաշարժվում և ունի մի շարք այլ առողջական խնդիրներ։

Թերևս, այս որոշումը կայացվել է հռչակված «սխալվելու վճռականության» ռազմավարության արդյունքում, երբ կարևորվում է քայլը, ոչ արդյունքը»։

Tert.am