2020-09-27 10:09
Լրատվական գործակալություններ
0
Դավիթ Տոնոյանը Անջեյ Կասպշիկին ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը, տեղեկացնում է Aysor.am-ը։