Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է իր ուղղաթիռի կորուստը

Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը որոշում է կարացրել ռազմաճակատի երկայնքով հակահարձակողական գործողություն սկսելու մասին: Այդ մասին կիրակի հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

Նախարարությունը նաև հայտնել է, որ Ղարաբաղում խոցվել է Ադրբեջանի Օդուժի ռազմական ուղղաթիռ. անձնակազմի անդամները ողջ են:

«Ադրբեջանի Օդուժի ռազմական ուղղաթիռը խոցվել է Թերթերի ուղղությամբ. անձնակազմի անդամները ողջ են»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: