328 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 49 400

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 328-ով և դարձել 49 400։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 4 541 մարդ (+251), կատարվել է 284 226 թեստավորում, առողջացել են վարակվածներից 43 613-ը։ Գրանցվել է մահվան 951 դեպք (+3)։ Կորոնավիրուսով վարակված, այլ պատճառով մահացածների թիվը չի փոփոխվել (295), տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։