Միսնկի խմբի համանախագահները կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը ԼՂ հակամարտության գոտում։

«Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», - ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները տեղում իրավիճակը կայունացնելու համար և նշում են, որ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծումն այլընտրանք չունի, տեղեկացնում է Aysor.am-ը։