Էստոնիայի ԱԳ նախարարը հայտնել է ՄԱԿ-ում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի քննարկման խորհրդակցություններ սկսելու մասին

Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին, որտեղ կիրակի առավոտյան Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը սրվել է, և ՄԱԿ ԱԽ-ում տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնելու ծրագրերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի իրադրությունը ծայրահեղ մտահոգություն է հարուցում։ Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և բոլոր միջոցները ձեռնարկել՝ իրավիճակի հետագա էսկալացիայից խուսափելուն համար։ Տարաձայնությունների լուծման համար բռնության կիրառումը դատապարտման է արժանի։ Կարևոր է, որ կողմերն անհապաղ դադարեցնեն թշնամական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորումը։ Էստոնիան, որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների քննարկման վերաբերյալ»,- իր Facebook-յան էջում նշել է Ռեյնսալուն, տեղեկացնում է News.am-ը։